Bloggers

Նորություններ

ՕՇՈ ՄԵԴԻՏԱՑԻՈՆ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԻ ԿՈՒՐՍ

Arm Yoga's  Blog

Թույլ տվեք Ձեզ ողջունել և հրավիրել երկար սպասված տիեզերական այն բժշկությանը, որը կոչվում է Օշո մեդիտացիաներ: Մեդիտացիայի այս բնական և հաճելի համակարգը, որն առաջ բերվեց 20-21րդ դարի մեծագույն հոգևոր ուսուցիչ` Օշոյի կողմից, համարվում է աշխարհի ամենաարդիական մեդիտացիաներից, և այն ուսուցանվում է աշխարհով մեկ, նաև Հայաստանում` միակ հավատարմագրված ՕՇՈ մեդիտացիոն կենտրոնի կողմից: 

 

ՕՇՈ մեդիտացիաների հմայքը կայանում է նրանում, որ այստեղ չկան որոշակի կազմակերպութունների, խմբերի միանալու կամ ինչ-որ գաղափարախոսություն ընդհունելու որևէ պահանջ կամ պարտադրանք: Դուք ազատ եք, չկա ոչ մի պարտավորվածություն: ՕՇՈ մեդիտացիոն կենտրոնը ապրիլի 3-ից, յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, մեկ ամիս տեւողությամբ կազմակերպում է ՕՇՈ մեդիտացիաների կուրս, որն իր մեջ ներառում է ամենաարդիական կիրառվող մեդիտացիոն տեխնիկաները: Կազմված են հետեւյալ բաժիններից՝ տանտրիկ մեդիտացիաներ, դինամիկ մեդիտացիոն տեխնիկաներ՝ պարային տեխնիկաներ, շամանական տրանսային մեդիտացիաներ և ստատիկ մեդիտացիաներ, հոգեբանական թրեյնինգներ, թեյախմություններ հանգիստ և ուրախ մթնոլորտում: 

Ծիծաղեք, երգեք, վազեք, թռչկոտեք և աղաղակեք, նստեք և նայեք, ապրեք, սիրեք և աղոթեք առավոտից մինչ գիշեր այս մեդիտացիոն տեխնիկաներով: Թույլ մի տվեք, որ առօրյա հնամոլությունը դառնա Ձեր մշտական կենցաղը, դուրս եկեք ձեր կաղապարներից և դարձեք կյանք, հակառակ դեպքում կնմանվեք փոշով ծածկված հայելու: Մեդիտացիան դարձրեք կյանքի մի արկած, իսկ այս մեդիտացիոն տեխնիկաները դարձրեք ուղեցույց, քանզի ողջ կյանքը սեփական անձի աճի եւ ճանաչման համար համարվում է մարտահրավեր: Մասնակցության անհրաժեշտ պայմաններ. Առաջին դասը լինելու է անվճար և ներածական, կլինեն փոքր տևողությամբ առանձին մեդիտացիաներ: Մեդիտացիաները մեծ մասամբ անց կկացնի Հակոբ Բաղդասարյանը, ով հանդիսանում է Հնդկաստանի «ՕՇՈ Միջազգային» աշրամի կողմից երաշխավորված Հայաստանի ՕՇՈ մեդիտացիոն կենտրոնի պատասխանատու և Հայաստանի յոգայի ֆեդերացիայի նախագահ: Դասերին կրել սպորտային հագուստ, որի մեջ ձեզ կզգաք մաքսիմալ հարմար: Սնվել դասից 2 կամ 3 ժամ առաջ, դասերի ժամանակ անջատել բջջային հեռախոսը եւ թողնել այն հանդերձարանում: Ուսուցչի հրահանգով պահպանել լռություն բոլոր այն մեդիտացիաների ժամանակ, որտեղ դա պահանջվում է: Սկիզբը կլինի ապրիլի 3-ին, ժամը 18:45 և ամբողջ կուրսն արժե 17000 դրամ: Հասցեն՝ Հրաչյա Քոչար 4, 4-րդ հարկ, Հայաստանի Յոգայի ֆեդերացիայի դահլիճ: Խնդրում ենք չուշանալ: 

 Հեռ. 099 49 88 80: www armyoga.am

 

Փնտրել